Քաղաքականություն 

Ինտերնետի գրաքննության մասին օրենքը ստորագրելուց հետո Twitter-ում 63 հազար հետեւորդ լքել են Գյուլին

analitik.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է  իշխող կուսակցության կողմից ընդունված ինտերնետի սահմանափակման ու գրաքննության մասին օրենքը։

Թուրքիայի նախագահը Twitter-ի միջոցով հայտնել է, որ ստորագրել է ինտերնետի վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրենքը։ Այս հայտարարությունից հետո Twitter-ում Աբդուլլահ Գյուլի հետեւորդների թիվը միանգամից նվազել է 63 հազարով։

Նշենք, որ վերոնշյալ օրենքով թուրքական իշխանությունները հնարավորություն են ստանում առանց դատարանի որոշման փակել ցանկացած կայք։ Այս օրենքը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում։ ԵՄ պաշտոնյաները եւս զգուշացրել են Թուրքիային՝ ոչ թե սահմանափակել քաղաքացիների իրավունքները, այլ ընդլայնել դրանք։

Նույն շարքից