Հասարակություն 

Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

analitik.am

Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում:
Պիլոտային ծրագիրը կնախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

Եվս մեկ-երկու լուր՝ քաղաքապետարանի շաբաթնամուտի անցուդարձից.

Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:
Թափառող շների հետ կապված հարցերի դեպքումք զանգեք (011) 51-45-39:

Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարածքն ազատվել եւ բարեկարգվել է: Այստեղ կձևավորվի կանաչ գոտի:

Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներ կտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կտնտեսվի շուրջ 60% էլ. էներգիա:

Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան 

Նույն շարքից