Հասարակություն 

Ռուսաստանում վթարի արդյունքում ՀՀ 4 քաղաքացի է հոսպիտալացվել. Մանրամասներ

analitik.am

Հայտնում ենք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում` «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին, ՀՀ պետհամարանիշներով մինիվենի մասնակցությամբ վթարի հետևանքով հոսպիտալացվել է չորս ՀՀ քաղաքացի։

Դեսպանության կողմից ճշտված տվյալներով, տուժած քաղաքացիները տեղափոխվել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Ներկայումս երեք քաղաքացի շարունակում է գտնվել բուժհաստատությունում։

Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատության ղեկավարության հետ։

Նույն շարքից