Հասարակություն 

Կառավարության մոտ պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը կատարի մեկ տարի առաջ տված իր խոստումը

Կառավարության առաջ այսօր՝ հունիսի 17–ին, հավաքվել են Արագածոտնի մարզի Մելիքգյուղի բնակիչները՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մեկ տարի առաջ տված իր խոստումը կատարի: Բնակիչների բողոքում են, որ միջպետական  մայրուղուց դեպի գյուղ մտնող ճանապարհահատվածը վատ վիճակի է հասցրել գյուղը, որ քայքայված ճանապարհի ահռելի փոսերով միայն անասուններն են կարողանում անցնել,  մեքենա գյուղ չի մտնում: Այս մասին հայտնում է News.am-ը:

«Մարդը լավ չի զգում, զանգում ենք շտապօգնություն, 45–50 րոպե հետո նոր հասնում է գյուղ։ Աստված չանի, հրշեջ ծառայություն որ զանգում ենք, էլի նույնն է։ Մեր գործը շատ վատ է, մեր բերքը մինչև հասցնում ենք շուկա, փչանում է»,– ասել է Մելիքգյուղի բնակիչը։

Գյուղացիների խոսքով` գյուղում խնդիրները շատ են, բայց առաջնայինը ճանապարհի հարցն է։

«Ջրի խնդիր կա, գազ չկա, մանկապարտեզ չկա, միայն մի դպրոց կա, ուրիշ ոչ մի նորմալ բան»։

«Գյուղի վերևի հատվածում նորմալ բնություն կա, անտառ կա ու եթե ճանապարհը լավ լինի, տուրիզմն էլ կզարգանա»,– ասել են գյուղի բնակիչները։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից