Քաղաքականություն 

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել հետաքննել Ուկրաինայում տիրող իրավիճակը

analitik.am

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյը կոչ է արել հետաքննել Ուկրաինայում տիրող իրավիճակը, որտեղ բախումների արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ:


«Կոչ եմ անում անհապաղ ու անկախ կերպով հետաքննել իրավիճակը, որպեսզի պարզվեն փաստերը, որոնք կապահովեն արժանի պատասխանատվություն այդ արյունալի բախումների համար»,-ասվում է Պիլեյի հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Նա նաեւ կոչ է արել Ուկրաինայի կառավարությանն ու ցուցարարներին կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել իրավիճակի խաղաղ կարգավորման համար

Նույն շարքից