Հասարակություն Տեսանյութեր 

Ես Ձեզ կապուտ եմ հայտարարում. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

analitik.am

Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր կրկին քննարկում են աղբահանույան հարցը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ աղբահանության հարցը չի կարելի տալ մասնավորին, պետք է իրականացնել սեփական ուժերով, և մասնավորի մասին խոսել այն ժամանակ, երբ պարզ կլինի, որ վերջինս նույն հոգատարությամբ կկատարի դա:

Մարությանի խոսքերով, չի կարելի մասնավորի վրա հույս դնել, քանի որ հենց հիմա մասնավորը տապալում է աղբահանության գործընթացը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ ինքը կապուտ է հայտարարում Հայկ Մարությանին:

«Բայց թարս կապուտ էլ կա, ըտենց էլ ա ըլում մեկ-մեկ»,-տեղից արձագանքեց ավագանու անդամներից մեկը:

«Էլի պաշտոն ստացող մարդ վատացա՞վ ըտեղ,-արձագանքեց Խաժակյանը:

«Հանգիստ նստի տեղդ, չհասկացա»,-հայատարարեց ավագանու նույն անդամը:

Ի վերջո բանավեճին միջամտեց քաղաքապետ Մարությանը՝ խնդրելով երկխոսության չվերածել ամեն ինչ. «Բարձր խոսելով, բղավելով Ձեր քաղաքական կշիռը չի բարձրանում, տիկին Խաչատրյանը»,-դիմելով Անի Խաչատրյանին՝ ասաց Մարությանը:

Խաչատրյանը տեղից շարունակեց ինչ-որ բան հայտարարել, սակայն նրա ձայնն արդեն լսելի չէր, քանի որ բարձրախոսն անջատված չէր:

Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր հերթին հորդորեց Մարությանին չմոռանալ, թե ինչպես է մեկ անձի վարկանիշի շնորհիվ դարձել քաղաքապետ:

Մարությանն անջատեց նաև Վարդանյանի բարձրախոսը:

Երևանի քաղաքապետարանը բացել է բյուջետային հիմնարկ, որը զբաղվելու է աղբահանությամբ, սակայն այն գործելու միայն շարժակազմի գալուց հետո: Այն գալու է հունիսի վերջից սկսած՝ 1,5-2 ամսվա ընթացքում:

Քաղաքապետ Մարությանը նշեց նաև, որ այս պահին Սանիտեքը շարունակում է մնալ միակ ընկերությունը, որը զբաղվում է աղբահանությամբ:

Նույն շարքից