Քաղաքականություն 

Ուկրաինացի ցուցարարներն արգելափակել են Լեհաստանի սահմանի անցակետը

analitik.am

Ցուցարարները սկսել են արգելափակել Լեհաստանի սահմանի անցակետերը, հայտնել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից:

Մասնավորապես, ըստ գերատեսչության մամուլի ծառայության տեղեկության, 40 մարդ արգելափակել է ուկրաինա-լեհական սահմանի Կարկովեց անցակետ տանող ճանապարհը: 

Մարդիկ անվադողեր եւ այլ առարկաներ են տեղադրել ճանապարհին՝ այդպիսով շրջափակելով  երթեւեկությունը Լեհաստանի եւ Ուկրաինայի ուղղությամբ:

Ըստ տեղեկության՝ դեպքի վայրում տասնյակ բեռնատարների հերթեր են գոյացել, հայտնում է «Կորեսպոնդենտը»:

Նույն շարքից