Հասարակություն 

Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջ պատկանող հողատարածքը. «Փաստինֆո»

Երեկ երեկոյան՝ ժ. 19։43-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի՝ Էջմիածին քաղաքում գտնվող հողատարածքում։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԱԻՆ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանին. «Այրվել է 3.5 հեկտար հողատարածք, որի մեջ եղել է 400 ծիրանի ծառ»,-նշեց նա։

Զարգարյանի փոխանցմամբ՝ հրդեհը հանգցվել է մեկ ժամվա ընթացքում, եւ 20։56 այն ամբողջովին մարած է եղել։

Հրդեհի պատճառները հայտնի չեն։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից