Քաղաքական 

ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանից կարող են դուրս բերվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով. Մամեդյարով

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը շատ կարևոր է ինչպես տնտեսական և քաղաքական, այնպես էլ տարածաշրջանի զարգացման առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նախարարը հիշեցրել է, որ 2015թ.-ին ՆԱՏՕ-ն զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից, և դա կարող է տեղի ունենալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի միջոցով:

 

«Մենք մի քանի անգամ հանդես ենք եկել նման առաջարկությամբ: Մենք մեր դեսպանին հանձնարարել ենք քննարկել այդ հարցը ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Առաջարկվել է, որ երկաթգիծն օգտագործվի Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման համար»,-ասել է նա:

Նույն շարքից