Հասարակություն 

Արմեն Սարգսյանն ունի ինքնասիրություն, մենք պետք է հասկանանք, թե ինչու է նա նման քայլի գնացել. Սամսոնյան

Մենք Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու ցանկություն կունենանք այն դեպքում, երբ նա ցույց տա այն, ինչը ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք համոզվենք, որ նրա վրա կոմպրոմատներ չկան, որոնց միջոցով կստիպեն օրինակ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել ՍԴ անդամի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:

Այս պահին Սամսոնյանն ու մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ում գտնվող նախագահի նստավայրի մոտ:

Սամսոնյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է նման որոշում կայացնել մի մարդու մասով, ով քեզ հայհոյում է, կամ անվանում է տխմարագույն դեմագոգ. «Արմեն Սարգսյանն ունի ինքնասիրություն, մենք պետք է հասկանանք, թե ինչու է նա առաջադրել Գրիգորյանի թեկնածությունը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից