Հասարակություն 

Զելենսկիի խոսքերով, ուկրաինացի կանանց գեղեցկությունն իր երկրի բրենդն է

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը կարող է դառնալ տեխնոլոգիապես աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Այս մասին նա խոսել է Փարիզ կատարած իր պաշտոնական այցի ժամանակ:

Զելենսկիի խոսքերով, աշխարհում Ուկրաինան ճանաչում են լեռնաարդյունաբերությամբ, մետալուրգիայով, գյուղատնտեսությամբ. «Զբոսաշրջիկներին միշտ ասել են, որ Ուկրաինայում ամեն ինչ շատ համեղ է, մարդիկ շատ գեղեցիկ են, հատկապես՝ կանայք: Այդ ամեն ինչը կա, այն մնում է մեր բրենդը»,-ասել է նա:

Այնուամենայնիվ Զելենսկին նշել է, որ այս պահին երկրում արագ զարգացնում է IT ոլորտը, որն արդեն կազմում է երկրի ՀՆԱ-ի 4 տոկոսը: Բացի դրանից, նախագահի խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ են նորարարություններ:

Նույն շարքից