Քաղաքականություն 

Ակտիվիստները ծեծել են նահանգապետին, իսկ Լվովում՝ ազատ արձակել ձերբակալվածներին

analitik.am

«Եվրամայդանի» ակտիվիստները պատանդ են վերցրել, ծեծել և սառը ջուր լցրել Ուկրաինայի Վոլինսկայա շրջանի նահանգապետի վրա: Ալեքսանդր Բաշկալենկոն հրաժարվել է հրաժարականի դիմում գրել՝ հայտարարելով, որ փորձում է ամեն ինչ անել արյունահեղությունը կանխելու համար, և իր պաշտոնում շատ ավելի մեծ հնարավորություն ունի դա անելու համար, գրում է rbc.ru-ն:

 

Բաշկալենկոն փորձել է հանգստացնել ցուցարարներին, որոնք նրան կոչ էին անում ծնկի իջնել: Այնուհետև կռիվ է սկսվել: Նահանգապետին գցել են գետին և սկսել հարվածել: Բաշկալենկոյին ինքնապաշտպանության մարտիկները կարողացել են ազատել, այնուհետև նրան տարել են ոստիկանության շենք՝ ինքնադատաստանից խուսափելու համար:

 

Այնուհետ Բաշկալենկոյին տարել են քաղաքի Թատերական հրապարակի բեմ և ձեռնաշղթաներով ամրացրել բեմին՝ վրան սառը ջուր լցնելով:

 

Հայտնի է, որ հրապարակում կանգնած է 30 հազար մարդ, ցուցարարների մի մասը գնացել է նահանգապետի տուն՝ նրա ընտանիքի հետևից:

 

Լվովում էլ ակտիվիստներն ազատել են Ներքին գործերի քաղաքային վարչությունում պահվողներին, գրում է grani.ru-ն: «Եվրամայդանի» ակտիվիստները գրավել են Ներքին գործերի քաղաքային վարչության շենքը և ազատել բոլոր ձերբակալվածներին:

Նույն շարքից