Հայաստանի խորհրդարանի ոչ կոալիցիոն չորս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, Հայ ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» փետրվարի 20-ին սկսել են հերթական դռնփակ խորհրդակցությունը:
Օրակարգում չորս խմբակցությունների հետագա համատեղ գործողությունների հետ կապված հարցերն են, նաեւ ՀՀԿ-ի՝ կողմից գազի առաքման եւ կուտակված պարտքերի շուրջ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի քննարկումը:
Չորս ուժերն այսօր պետք է պատասխանեն ԱԺ նախագահին՝ մտադիր են արդյոք մասնակցել հանձնաժողովին, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, նիստի ավարտից հետո համատեղ հայտարարություն է տարածվելու: