Միջազգային Քաղաքականություն 

Դու ո՞վ ես ընդհանրապես. Էրդողանը՝ Մակրոնին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով Թուրքիային կոչ էր արվում դադարեցնել Միջեկրական ծովի Կիպրոսի «բացառիկ գոտում» նավթի և գազի հորատման աշխատանքները։

«Այդ ի՞նչ ես խոսում։ Մենք Կիպրոսի հետ ափ ենք կիսում։ Թուրքիան Կիպրոսի հարցում երաշխավոր երկիր է։ Հունաստանն ու Մեծ Բրիտանիան նույնպես երաշխավոր երկրներ են։  Իսկ դու ո՞վ ես ընդհանրապես»։

Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունները որոշում էին ընդունել ձերբակալել  այն թուրքական նավի անձնակազմին, որը Կիպրոսի ափերին սկսել էր նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնել։ Կիպրոսի իշխանությունները Թուրքիայի գործողությունները համարում են անօրինական։

Ermenihaber

Նույն շարքից