Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանից օր առաջ պետք է ազատվել. Նարեկ Սամսոնյան

Այսօր՝ հունիսի 17-ին, Antifake-ը բողոքի ակցիա իրականացրեց Բաղրամյան 26-ի մոտ: Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ հայտնի լուսանկարի մասին՝ նշելով, որ կարելի է վերջապես այս հարցերին պատասխան տալ:

Սամսոնյանը նշեց, որ լուսանկարը, որտեղ ինքը ռուպռը ձեռքն է, արվել է այն ժամանակ, երբ ինքն իրազեկող ակցիա է իրականացրել: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Նիկոլ Փաշինյանը, ով նաև այդ նույն ռուպռով խոսել է. «Այդ ժամանակ համ երիտասարդ էի, համ Նիկոլ Փաշինյանն այն չէր, ինչ՝ հիմա: Նա իրական քաղաքական գործիչ էր, ընդդիմություն էր, երբեմն նաև իր գրպանից հանում էր սահմանադրությունը և ասում, որ այն է իր համար ամենակարևոր Աստվածաշունչը երկրում գործելու համար»:

Սամսոնյանի խոսքերով, երբ Փաշինյանը երկում իշխանություն վերցրեց, սկսեց ստեղծել ստի և կեղծիքի իշխանություն, ինքն այդ ժամանակ հասկացավ, որ վերջինս Հայաստանի թիվ մեկ ստախոսն է, թիվ մեկ ստի մարմնացումը, որից օր առաջ պետք է քազատվել՝ ելնելով նաև ՀՀ ազգային անվտանգությունից

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից