Քաղաքականություն 

Թուրքիայում հերթական հայ կինն է ներկայացվել քաղաքապետի թեկնածու

analitik.am

Թուրքիայում մոտեցող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հերթական հայ կինն է ներկայացվել քաղաքապետի թեկնածու։

Թուրքիայում նոր կազմավորված «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը Հաթայ նահանգի Սամանադաղի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ազգությամբ հայ Լոռա Բայթարին (Չափար)։

Լոռա Բայթարը 2013-ին ամուսնացել էր Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի (Վաքըֆլը) Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդի նախագահ Ջեմ Չափարի հետ։

Մինչ այս, HDP-ն Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու էր առաջադրել Նվարդ Բաքըրջըօղլուին։

HDP-ն իր թեկնածուներին ներկայացնում է համանախագահության սկզբունքով, այսինքն, մեկ տղամարդ եւ մեկ կին։ Պաշտոնապես ընտրվում է մեկը, սակայն ընտրվելու պարագայում կառավարումն իրականացվելու է համանախագահության սկզբունքով։

Նույն շարքից