Ուկրաինայի Ներքին զորքերի փոխգնդապետ Վլադիմիր Խորոշոկը հենց Կիեւի Եվրամայդանի բեմում հրաժարականի դիմում է գրել եւ անցել ցուցարարների կողմը:
Այնուհետեւ նա բարձրախոսով հայտարարել է, որ որոշել է անցնել ժողովրդի կողմը, ինչի մասին տեղեկացրել է դիմումում: Մայդանի ակտիվիստները քաջալերող բացականչություններով են ընդունել որոշումը, հայտնում է «ՈՒՌԱ ինֆորմը»:
ՆԳՆ-ից էլ հայտնում են, որ ոստիկանների զանգվածային անցում ցուցարարների կողմը տեղի չի ունենում:
«Այդ ամենը լուրեր են, որոնք միտումնավոր տարածում են խռովությունների մասնակիցները: Իրավապահների տրամադրությունը շատ բարձր է, նրանք պատրաստ են պաշտպանել ուկրաինացիներին՝ ծայրահեղականների անօրինական գործողություններից», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի ՆԳՆ-ն վստահեցնում է. այդ լուրերը միտումնավոր են տարածվում՝ Ուկրաինայի եւ համաշխարհային հանրությանը մոլորեցնելու նպատակով:
Նշենք, որ այսօր Տերնոպոլի «Բերկուտի» ղեկավարությունը հրահանգել էր լքել Եվրամայդանը: Ուկրաինայի ՆԳՆ-ի բազմաթիվ զինվորներ հանձնվել են Ինքնապաշտպանությանը:
Հայտնի է դարձել, նաեւ, որ Կիեւ է գալիս ուժայիններով 40 վագոն՝ Կրեմենչուգից:
Գնացքները դուրս են եկել փետրվարի 19-ի երեկոյան, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական գրասենյակը: