Քաղաքական 

Մայդանը ճնել կարելի է միայն մասնակիորեն. Ալեքսանդր Իսկանդարյան

Ուկրաինան հերթական ճգնաժամի մեջ է, որից չի կարողանում դուրս գալ եւ իր մասերի միջեւ համաձայնության գալ՝ ինչպես աշխարհագրական, այնպես էլ սոցիալական փետրվարի 20-ին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Պայմանավորվելը դժվար կլինի: Արդեն անցել են բռնության: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կմնա պաշտոնին, թե չի մնա, կփախչի, թե՝ ոչ, կճնշեն Մայդանը, թե՝ ոչ, քաղաքական տեսակետից ոչ մի նշանակություն չունի», - նշել է փորձագետը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան ընդդիմություն չունի: Ընդդիմության երեք առաջնորդները երբեք միասնական չեն եղել:

Ըստ Իսկանդարյանի՝ Մայդանը ճնշել կարելի է միայն մասնակիորեն, քանի որ ռեսուրսներ չկան, ոստիկանությունը միայնակ չի կարողանում, բանակը գործի դնելը վտանգավոր է, քանի որ այն կարող է անցնել բողոքողների կողմը:

Նույն շարքից