Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր պսակադրությունից լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում:
Մխիթարյանի ընտրյալը Հրանտ Վարդանյանի թոռնուհին է՝ Բեթի Վարդանյանը: