Քաղաքականություն 

ԱՄՆ-ի կոնգրեսականները միացել են Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցին նվիրված քարոզչությանը

analitik.am

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Պալոնեն եւ Դեյվիդ Սիսիլինը միացել են համայն հայությանը՝ դատապարտելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելը, հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:


Օրենսդիրները միացել են Twitter, Facebook եւ Instagram սոցցանցերում ծավալված քարոզչությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանության մասին տեղեկացնելու համար, որին կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:


Մասնավորապես Ադամ Շիֆը նշել է, որ բանտում նստելու փոխարեն՝ մարդասպան Սաֆարովը անհասկանալի պատճառներով 2012թ. Հունգարիայից արտահանձնվել է  Ադրբեջանին:

 

 

Նույն շարքից