Հասարակություն 

Մի խումբ անձինք հարձակվել են շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները. Թորոսյան

analitik.am

Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։

Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։

Զրո հանդուրժողականություն բռնությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Նույն շարքից