Քաղաքականություն 

Այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆ Նիկոլ Փաշինյանն ու՞ր էիք, երբ... Շարմազանով

analitik.am

Բա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին:

Իշխանական պատգամավորներից մեկը այսօր հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆն ու՞ր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին և կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից...

Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ:

Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել և՛ ՌԴ դեսպանատանը և՛ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաև ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞... Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ:

Հ.Գ.
Նյարդայնանալու և շփոթվելու փոխարեն Նիկոլն ու իր թիմակիցները լավ կանեն յուրացնեն պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտության ալֆան և օմեգան:

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից