Առաջարկում եմ այսօրվա լրահոսի նեքևում նշված երեք մեջբերումների միջև տրամաբանական կապ գտնողին (էլ չեմ ասում՝ գտնողներին) բարձր պաշտոնի կամ պետական պարգևի ներկայացնել.
- ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, դիվանագիտական արարողակարգի նորմերի տեսանկյունից սխալ արարք թույլ չի տվել:
- Արարատ Միրզոյան. «Փոխարտգործնախարարը թող իր կարծիքը հայտնի, ես էլ իմ դիրքորոշումն ունեմ: Ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հանդիպումը, եւ կրկնում եմ ասածս»:
- Ռուբեն Ռուբինյան.
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»:
Հ.Գ. Հայտարարությունների և /կամ/ գործողությունների ռիսկերի նախնական գնահատման մասին խոսելը դառնում է ոչ արդիական: