Հայաստան Քաղաքականություն 

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Արմեն Սարգսյանի փոխարե՞ն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում տեսնում է առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։

Շատերը նույնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի լարված հարաբերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամավորներից մի քանիսը կտրականապես դեմ են եղել՝ հայտարարելով, որ հեղափոխությունը Տեր-Պետրոսյանին վերադարձնելու համար չէր, և ժողովուրդը չի հասկանա իրենց։ Ոմանք վարչապետին անգամ հիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրված ՝«Լևոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն» հոդվածաշարը։

Ըստ մեր աղբյուրի, որոշվել է թե՛ իշխանական խմբակցության և թե՛ հասարակության վերաբերմունքը հստակեցնել աստիճանաբար:

Մասնավորաբար, որպես առաջին փուլ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվում է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Քանի որ վերջինիս անունը ուղղակիորեն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը (եթե վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցվի անպայման բոլորով կողմ քվեարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը: Իսկ արդեն հաջորդ փուլում, ըստ նույն այդ տեղեկությունների, կարելի կլինի քննարկել Արմեն Սարգսյանի հրաժարականի տարբերակները:

Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի մեկնաբանությունը, սակայն նա «Փաստի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս խոսակցությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից