Հասարակություն 

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը շատ մտերիմ է Աղվան Հովսեփյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը, ում ժամանակին աշխատանքից ազատել էր Արամ Սիմոնյանը, պարզվում է՝ կապեր ունի նախկինների ու բիզնեսի հետ։ «Հյուր սերվիսը» պատկանում է նրան. ծառայության գործադիր տնօրենը նրա փեսան է, իսկ ընկերությունը ծառայություններ է մատուցում ԵՊՀ-ին: Գեղամ Գևորգյանի հորեղբորորդին ռուսաստանյան հայտնի գործարար Սենիկ Գևորգյանն է, հայտնի Էվոկաբանկում, որը ժամանակին Պրոմեթեյ բանկն էր, և որի բաժնետերերը Սամվել Մայրապետյանն ու Սենիկ Գևորգյանն էին, պարզվում է՝ Սենիկ Գևորգյանի մասնաբաժինը գրանցված է Գեղամ Գևորգյանի անունով։

Եթե սրան գումարենք նաև այն, որ պարոն Գևորգյանը «սրսուռ աբարանցի» է՝ Աղվան Հովսեփյանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ու շատ մտերիմ է նախկին գլխավոր դատախազի հետ, ապա նախկինների հետ չհամագործակցելու նոր իշխանությունների պատկերացումներն առնվազն տարօրինակ են՝ ասաց համալսարանական մեր զրուցակիցը: Իսկ դա չի՞ նշանակում, որ Գևորգյանն ընդամենը տեղապահ է՝ ռեկտորի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը։ Էվոկաբանկի մասով Գևորգյանը մեզ ասել էր․ «Ձեռնարկատիրական աշխատանք չեմ կատարում, պարզապես տարվա վերջում ստանում եմ իմ փայը»։ Իսկ «Հյուր սերվիսի» հետ կապված՝ հերքեց փաստը․ «Բերեք տվեք, սիրով կընդունեմ, էլ ի՞նչ կա, որ իմն է»։ Նաև հերքեց, որ ընկերության գործադիր տնօրենն իր փեսան է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից