Լատվիայում Ադրբեջանի դեսպանատունը լատվիական կողմին բողոքի նոտա է հղել «Նոր աշխարհագրության» դասագրքում թույլ տրված «կոպիտ սխալի» կապակցությամբ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես անկախ պետություն, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Դեսպանատան խորհրդական Գերայ Մուրադովը տեղեկացրել է, որ այդ հարցի առնչությամբ հետաքննություն է տեղի ունեցել։ Հայտնի է դարձել, որ դասագրքերն օգտագործվում են միջին դպրոցներում։ Դա հաստատել է նաև Լատվիայի կրթության նախարարությունը։
Ադրբեջանական կողմի հավաստմամբ՝ Լատվիայի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարել է, թե դա չի արտացոլում Լատվիայի պաշտոնական տեսակետը։
Հիշեցնենք, որ Լատվիայի դպրոցներում օգտագործվող դասագրքում Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան ներկայացված են որպես անկախացած պետություններ։