Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Իրանի հարցով պայմանավորված 1000 զինծառայող է ուղարկում Մերձավոր Արևելք

analitik.am

ԱՄՆ Պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Պատրիկ Շանահանը հաստատել է նախագիծը, որը վերաբերում է հազար զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելուն: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Որոշումը պայմանավորված է Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակման մեջ Իրանին մեղադրելու հետ: Պենտագոնից հայտնում են, որ զինծառայողներին ուղարկելը կրելու է պաշտպանական բնույթ:

«ԱՄՆ-ը բախում չի փնտրում Իրանի հետ: Այսօր միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում մեր զինծառայողների, աշխատակիցների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու, ինչպես նաև մեր ազգային շահերը պաշտպանելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից