Գլխավոր Հասարակություն 

Սա՞ է հայկական ներուժը. Ի՞նչ է ակնարկում Նիկոլ Փաշինյանը

analitik.am

Յուրաքանչյուր հայ էմոցիոնալ կապ ունի Հայաստան համահայկական հիննադրամի հետ: Այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհով և տեսնել հիմնադրամի խորհրդանիշերը՝ հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել: Հայաստանում, Արցախում կառուցվել էն բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ: Այս ամենը կօգնեն հասկանալու, թե ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել հիմնադրամը երրորդ հանրապետության, Արցախի կյանքում՝ ամենադժվար և ծանր օրերին սատար լինելով Հայաստանին և Արցախին: Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, սակայն, պետք է տեսնել նաև մեդալի հակառակ կողմը: Նա ասաց, որ վերջերս, այդ թվում նաև սփյուռքի ներկայացուցիչներից հետաքրքիր դիտարկումներ է լսել, որոնցով ցանկանում է կիսվել: Վարչապետի խոսքերով, աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, ազդեցիկ ուժ, ինչն իրականում այդպես է. «Հետևաբար ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա: Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ հիմնադրամի շրջանակներում հանգանակվում է 10-25 միլիոն դոլար: Դա ուրախալի է, սակայն եկեք տեսնենք, թե ինչպես է դա նայվում այլոց կողմից: Նրանց համար հարց է ձագում՝ սա՞ է հայկական ներուժը, հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 միլիոն դոլար ու դրա համար ուրախանո՞ւմ ենք: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ մենք՝ ինքներս, հայկական ներուժի իմիջին հարվածելու համար ակամայից շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան՝ մեր հակառակորդները»:

Նույն շարքից