Քաղաքական 

Բաքվի պետական համալսարանի ուսանողները բողոքում են

Բաքվում փետրվարի 20-ին բողոքի հերթական ցույցն է ընթանում, որը կազմակերպել են Բաքվի պետական համալսարանի ուսանողները, հայտնում է  contact.az-ը: Ուսանողները բողոքում են քննությունների վերահանձնան վճարների բարձրացումից:


Բաքվի պետական համալսարանի անվտանգության ուժերը կոպտորեն են վարվել լրագրողների եւ ուսանողների հետ: Ուսանողներից շատերին բռնությամբ մտցրել են համալսարանի շենք: Անվտանգության ուժերի աշխատակիցներից հատկապես մեկը ագրեսիվ է եղել, վնասել է Turan-ի լրագրողի տեսախցիկը եւ ապտակել ֆոտոլրագրող Էթիմաթ Բուդաղովին: Դրանից կրքերն ավելի են բորբոքվել:


Ոստիկանությունն իրեն բավական զուսպ է պահել: Ցույցն ավարտվել է, երբ ռեկտոր Աբել Մագերամովը ուսանողներին խոստացել է դիտարկել բողոքները:


Սակայն ավելի ուշ ուսանողները հավաքվել են գիտությունների ակադեմիայի շենքում եւ հրաժարվել են ցրվելուց:

Նույն շարքից