ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից սկսվելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալներին դեպորտի ենթարկելու գործընթացը:
«Հաջորդ շաբաթվանից ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանությունը սկսում են միլիոնավոր անօրինական ներգաղթյալներին դեպորտի ենթարկելու գործընթացը: Անօրինական կերպով ԱՄՆ եկածները կարտաքսվեն նույն արագությամբ, ինչ արագությամբ եկել են»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:
ԱՄՆ նախագահը նաև գովեստի խոսքեր է ասել Մեքսիկայի ղեկավարության հասցեին, որը խստացրել է միգրացիոն օրենքները: