Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե ինչ են երեկ քննարկել Դաշնակցության հետ և ում առաջարկությամբ է հանդիպումը եղել

analitik.am

Այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, խոսելով ՀՅԴ-ի հետ հունիսի 17-ին կայացած հանդիպման մասին, հայտարարել է, որ ՀՅԴ-ի առաջարկությամբ է հանդիպումը եղել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկրի տնտեսական, քաղաքական վիճակին, Արցախի հարցին. «Նրանք դիմել են, ես էլ համաձայնություն եմ տվել հանդիպելու: Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել ու քննարկել, եթե ինչ-որ հարց կա: Պատրաստ եմ լսել այլոց տեսակետը և հայտնել մերը»:

Նույն շարքից