Թուրքիայում դատական համակարգի իրավունքները սահմանափակող եւ ինտերնետի գրաքննության մասին օրենքի հետ կապված ԱՄՆ-ի քննադատություններին խիստ է արձագանքել Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեւլութ Չավուշօղլուն։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Մեւլութ Չավուշօղլուն մի հեռուստահաղորդման ժամանակ խիստ է արձագանքել վերջին օրերին Թուրքիայում ընդունված վիճահարույց օրինագծերի հետ կապված ԱՄՆ-ի քննադատությանը։
Չավուշղլուն պնդել է, թե դատական համակարգի եւ ինտերնետի հետ կապված օրինագծերի մասին բացատրություններ տվել են ԵՄ երկրներին։ Նա, անդրադառնալով ԱՄՆ-ի քննադատությանը, ասել է. «Ինտերնետի հարցում ԱՄՆ-ը ամենավերջին երկիրն է, որ Թուրքիային խելք կսովորեցնի»։
Նշենք, որ Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո թուրքական իշխանությունները դատական համակարգը վերահսկողության տակ վերցնելու եւ ինտերնետում գրաքննություն իրականացնելու վերաբերյալ 2 օրենք են ընդունել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։