Գլխավոր Հասարակություն 

Իմ փաստաբանի միջոցով համապատասխան պատասխանել եմ. Ծառուկյանը ՔԿ գնալու անհրաժեշտություն չի տեսնում

analitik.am

Այսօր՝ հունիսի 18, ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով իր ստացած ծանուցագրի մասին, նշեց. «Ծանուցագիրը, որ ուղարկում են, պետք ա դնեմ ռամկայի մեջ ու կախեմ պատի՞ն: Ծանուցագիրը ստացել եմ, ուրիշ ինչ հարցեր կան»:

Հարցին, թե պատռել է արդյո՞ք այն, Ծառուկյանը պատասխանել է՝ ինչ պետք է կպցներ պատի՞ն. «Առանց ծանուցագրի, որ գնայի, չէին ընդունի՞: Համապատասխան ես փաստաբանի միջոցով պատասխանել եմ: Քանի որ բոլորն օրենքի առաջ հավասար են և պետք է լիարժեք հարգեն օրենքը, և ես միայն մի բան եմ ուզում ասել, որ բոլոր լրագրողներն էլ, հանրությունն էլ իմանա, որ մեր սահմանադրության 96 հոդվածի պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման և ոչ էլ պատասխանատվության չի ենթարկվում»:

Ծառուկյանը հայտնեց, որ ծանուցագիրը ստացել է ու իր փաստաբանի միջոցով իր պատասխանն ուղարկել է ՔԿ:

Հարցին, թե ինքը չի գնալո՞ւ ՔԿ, Ծառուկյանը նշեց, որ դրա կարիքը չկա, ինքն արդեն փաստաբանի միջոցով պատասխանել է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է իր նկատմամբ գրոհ կազմակերպող, ԲՀԿ առանորդն ասաց, որ դեռ չգիտի, երբ իմանա, կասի. «Ով այդ մասին ասել է, նրան հարցրեք: Բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն ասելու: Եթե հարց կա, որ պետք է քննարկվի խմբակցությունում, այդպես է արվում, իսկ մնացած դեպքերում պատգամավորն ազատ է իր կարծիքն արտահայտելու»:

Վերադառնալով ծանուցագրի թեմային, Ծառուկյանն ասաց, որ այն չպետք է դներ ռամկայի մեջ ու կախեր պատին՝ Այվազովսկու նկարի կողքը:

ԲՀԿ առաջնորդը կրկնեց խոսքերը, որ ծանուցագիր ուղարկելն անհարգալից վերաբերումքն է եղել իր նկատմամբ, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածով դրա իրավունքը չեն ունեցել. «Ամեն դեպքում ես իմ փաստաբանի միջոցով ուղարկել եմ իմ խպատասխանը»:

Նույն շարքից