Քաղաքական 

Մեդվեդևն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել փալաս չլինել

Ռուսաստանն Ուկրաինայի հետ կշարունակի  համագործակցել, եթե երկրում իշխանությունը լեգիտիմ եւ արդյունավետ լինի: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Ուկրաինայի իշխանությունները պետք է կենտրոնանան, որպեսզի փալասի նման ոտքերը իրենց վրա չմաքրեն: Մեդվեդեւն ընդգծել է, որ «իշխանությունը պետք է պաշտպանի մարդկանց, պաշտպանի իրավապահ կառույցները, որոնք պետության շահերի պաշտպաններն են եւ պաշտպանում են նույն այդ մարդկանց»:


 «Միայն այս դեպքում է կարելի լիարժեք տնտեսական համագործակցություն զարգացնել», -ամփոփել է Մեդվեդեւը՝ կառավարության մնացած անդամներին խնդրելով հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը:


Միաժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինային դրամական օգնություն տրամադրելուց, սակայն այնտեղ իրավիճակը պետք է կարգավորվի:

Նույն շարքից