Հասարակություն Տեսանյութեր 

Ով է եղել բռնաբարողն ու ով է եղել բռնաբարվողը

analitik.am

Խորհրդարանում քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, թեկնածուն Վահե Գրիգորյանն է:

Հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, դիմելով թեկնածուին, հիշեցրեց վերջինիս խոսքերն այն մասին, որ նա պոտենցիալ ճնշողների հետ ծանոթացել է ոչ թե խաշի կամ խորովածի սեղանին, այլ բանտում. «Բա եղբայր, եթե հանկարծ բանտային պայմաններում Ձեզ օգնած մարդը Ձեզանից աջակցություն հայցի, ինչպե՞ս եք բանտային օրերի Ձեր վառ հիշողություններն անտեսելու: Մի՞թե մյուս թեկնածուները, որոնք այստեղ ինչ-որ իմաստով տապալվեցին, թերություն ունեն բանտում չլինելու տեսքով: Մենք պետք է կարևորենք ոչ թե բանտային անցյալն, այլ՝ մասնագիտական որակները, ունակությունները, փորձը, սահմանադրական ոլորտում և իրավագիտության մեջ ունեցած ներդրումները»:

Պետրոսյանը խոսեց նաև Գրիգորյանի հայտարարության մասին, որ ԱԺ-ն ընտրվել է նախագահի հրամանագրով՝ հայտարարելով, որ նման բան չկա, շատ շատ ԱԺ ընտրության օրը նշանակվի նախագահի հրամանագրով:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև Վահե Գրիգորյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հանդիպման մասին. «Այդ հանդիպման ժամանակ, դատարաններն արգելափակելու մասին հարցի ժամանակ, Դուք ներսում ասացիք, որ սահմանադրության խնդիր կա, բայց տապալման հարց չկա: Իսկ դրսում լրագրողների հետ զրույցում ասում եք, որ նման բան չեք ասել ու իբր ես աղավաղում եմ: Ես աղավաղելու հետ սեր չունեմ»:

Խոսքի վերջում Պետրոսյանը նշեց, որ Գրիգորյանը շատ անհաջող սրամտություն արեց իր ելույթում. «Ի՞նչ է նշանակում գործող սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես հիմա չեմ ուզում հարցնել, թե ով է եղել բռնաբարողն ու ով է եղել բռնաբարվողը: Բայց եթե դա այդպես է, ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդ ուսերով հանգրվանել սահմանադրական դատարանում»:

«Դուք ասում եք, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, եթե նախագահը լեգիտիմ չէ, դուք այստեղ ի՞նչ գործ ունեք, մենք այստեղ ի՞նչ ենք անում: Պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ զբաղվե՞նք: Ես բարոյականության դասեր տալու իրավունք չունեմ, բայց պարտավոր եմ ասել, որ դատարանները, իհարկե, պարտավոր են առաջնորդվել օրենքով, բայց կյանքում չանտեսեք նաև բարոյական կողմը: Եթե մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, բարոյական չէ այդ մարմնի կողմից առաջադրվելն ու ամեն գնով ՍԴ հաստիքացուցակը ծանրաբեռնելը»։

Նույն շարքից