Քաղաքական 

Մարտի 1-ի դեպքերը հետաքննող հանձնաժողովի ստեղծման օրինագիծ է ներկայացրել. Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օրինագիծ է ներկայացրել, փետրվարի 20-ին լրագրողներին  ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

 

Ըստ նրա՝ իրենք խորհրդարանական ոչ իշխանական մյուս ուժերին հայտնել են ստորագրահավաք սկսելու մասին, որպեսզի հարցն ընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայում: «Մենք արդեն ստացել ենք մեր գործընկերների համաձայնությունը: Պահանջում ենք բացահայտել մարտի 1-ի սպանությունները», - ասել է Զուրաբյանը:

 

2008թ. մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն բախումների արդյունքում 8 ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող էին սպանվել: Նրանց սպանության համար մինչ օրս ոչ ոք չի պատժվել:

Նույն շարքից