Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը՝ իր՝ սահմանից փախնելու մասին

analitik.am

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատասխանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ շաբաթներ առաջ արած հայտարարությունը, որ ինքը փախուստի է դիմել սահմանից:

Հասանովը հաստատել է, որ եղել է շփման գծում, սակայն սահմանից եղել է 35 կմ հեռավորության վրա՝ պնդելով, թե հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է իրեն հարվածել 35 կմ հեռավորության վրա:

Հասանովը խոսել է նաև տեղեկությունների մասին, որ զորավարժությունների ժամանակ արբեջանական բանակի արձակած արկերից մեկն ընկել է Գանձակում բնակելի տան բակը: Նա հաստատել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ արձակված արկը, դիպչելով ժայռին, անդրադարձել է և փոխել ուղղությունը:

Նույն շարքից