Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ եւ կոչ արել «ժամանակ չձգել» ճգնաժամից ելք որոնելու համար: Այս մասին հաղորդում է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի հաղորդագրությունում:
Ըստ կանցլերի՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հնարավորությունը «բանակցություններն են, որոնց պտուղն արագ եւ շոշափելի արդյունքը կդառնա»:
«Դաշնային կանցլերը հայտնել է ԵՄ-ի, Գերմանիայի եւ այլ գործընկերների պատրաստակամությունը՝ կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանն աջակցելու հարցում», - հայտնել է Զայբերտը: Գերմանիայի կառավարության ղեկավարը «Ուկրաինայի նախագահին խորհուրդ է տվել անհապաղ ընդունել առաջարկը», ասված է հաղորդագրությունում:
«Ժամանակի հետ խաղ անելը միայն կխորացնի հակամարտությունը եւ անկանխատեսելի վտանգներով է հղի»,- մատնանշել է նա:
Բացի այդ, կանցլերը խիստ քննադատել է Կիեւում հակամարտության սրացումը: Նա կարծում է, որ կողմերը պետք է անհապաղ հրաժարվեն բռնությունից, սակայն իրավիճակի հիմնական պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: