Հասարակություն Տեսանյութեր 

Աղվեսի ձագերին որսացողի ինքնությունը հայտնի է

analitik.am

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով  Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային  վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող  անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի  միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա.  պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։

Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։

Շնորհակալություն ենք հայտնում «econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքին ահազանգի համար։

 

 

Նույն շարքից