Մինչ ԵՄ-ում շարունակում են քննարկել Ուկրաինայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին մեղադրել է իրավիճակը ոչ օբյեկտիվորեն գնահատելու մեջ:
Նա նշել է, որ արեւմտյան գործընկերները իրավիճակը որակում են ոչ այնպես, ինչպես որ այն իրականում կա, ինչը շատ է մտահոգում Ռուսաստանին: ԱԳ նախարար Լավրովը, մասնավորապես, շեշտել է Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի կողմից հնչած շանտաժ հիշեցնող կոչերն ու հայտարարությունները: Այս մասին Լավրովը հայտարարել է Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»: