Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որդուն՝ Սերդարին նշանակել է երկրի խոշորագույն նահանգներից մեկի՝ Ախալսկի վիլայեթի նահանգապետ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հունվարին Սերդար Բերդիմուհամեդովը նշանակվել էր նույն նահանգի փոխնահանգապետ: Մինչ այս նա արդեն հասցրել է լինել փոխարտգործնախարար և պատգամավոր:

Հիմա արդեն խոսում են, որ նա փոխարինելու է հորը:
Հավելենք, որ Սերդարը նաև մասնակցել է հոր կատարած մի քանի պետական այցերին, վարել է բանակցություններ: