Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը դուրս եկավ հրթիռային պայմանագրից

analitik.am

ՌԴ պետդուման այսօր՝ հունիսի 18-ին, հավանության է արժանացրել նախագահական օրենքին և անվավեր է ճանաչել Միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը:

Փաստաթղթի համաձայն, երկրի նախագահն իրավունք ունի սեփական որոշմամբ վերականգնել պայմանագրի գործունեությունը:

Օրենքն ընդամենը երեք կետ ունի՝ դադարեցնել պայմանագիրը, իրավունք տալ նախագահին վերականգնել այն, օրենքն ուժի մեջ է մտնում ընդունվելուց և պաշտոնապես հրապարակվելուց անմիջապես հետո:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենքը Պետդումային ներկայացրել էր մայիսի 30-ին՝ այդ կերպ արձագանքելով ամերիկյան իշխանությունների քայլին:

2019 թվականի փետրվարին ԱՄՆ ադմինիստրացիան հայտարարել էր պայմանագրից դուրս գալու մասին, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա կատարմանը: Պուտինը, պատասխանելով սրան, ասել էր, որ ռուսական պատասխանը լինելու է պայմանագրից դուրս գալը:

Նույն շարքից