Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցն է. Վրաստանի ԱԳՆ

analitik.am

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիդ Զալքալիանին խոսել է վրաց-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական դաշնակիցն է, և չի կարելի փչացնել հարաբերությունները:

Վրացի պաշտոնյան նաև կարևորել է Ադրբեջանի հետ համատեղ ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որոնք համապատասխանում են ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի շահերին:

Ինչ վերաբերում է երկու երկրների սահմանին, Զալքալիանին նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի կոնսենսուսով:

Նույն շարքից