Գերմանիայում Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային շրջանի ոստիկանությունը կալանավորել է երեք մարդու, որոնք նացիստական ռեժիմի տարիներին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում հսկիչ աշխատելու մեջ են կասկածվում:
Կալանավորները 88-94 տարեկան են, գտնվում են նախնական կալանքի տակ, հայտնել են Շտուտգարդի դատախազությունից:
Հաղորդվում է, որ իրավապահները Բադեն-Վյուրտեմբերգում, Հեսենում եւ Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում, Բադենում, Ռեյն-Մայնում, Լիպե շրջանում խուզարկություններ են անցկացրել ենթադրյալ նախկին «էսէսականների» տներում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կալանավորվածներին կասկածում են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում առնվազն 1.1 մլն մարդկանց սպանություններին մեղսակից լինելու մեջ: