Հայաստան Քաղաքականություն 

Մենք դանդաղ աշխատող ռումբ ենք դնում Սահմանադրական դատարանի ներսում. Գորգիսյան

analitik.am

Դեռ քննարկում ենք, կսպասենք եզրափակիչ ելույթին, բայց մեր սկզբուքնները մնում են անփոփոխ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգսիյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ՍԴ անդամի ընտրության ժամանակ:

Հիշեցնեն, որ ՍԴ անդամի թեկնածուն Վահե Գրիգորյանն է:

Գորգիսյանը նշել է, որ մինչ այս եղել են երկու ակնհայտորեն քաղաքականապես չեզոք թեկնածուներ, որոնց Իմ քայլը մերժեց. «Իսկ այսօր տեսնում ենք, որ մի քանի հոգի ընդամենը հարցեր տվեցին: Միանշանակ է, որ նրանք ունեն կողմնակալ վերաբերմունք»:

Գորգիսյանը հայտարարել է, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելով օրենքի խախտում է տեղի ունեցել, քանի որ նախագահը պարտավոր էր նոր թեկնածու առաջադրել. «Մենք այս ամեն ինչով դանդաղ աշխատող ռումբ ենք դնում Սահմանադրական դատարանի ներսում»:

ԼՀԿ-ական պատգամավորը չի կիսում խմբակցության մյուս պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքը ՍԴ անդամի թեկնածուի մասով: Նա նշել է, որ խմբակցության անունից ելույթ է ունեցել Տարոն Սիմոնյանը:

Լուսավոր Հայաստանը կարող է ազատ թողնել քվեարկությունը, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Գորգիսյանը նշել է, որ անձամբ ինքը հակված է դեմ քվեարկելուն:

Նույն շարքից