Հասարակություն 

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա

analitik.am

Հունիսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի «Պուպուզ քար» կոչվող հանդամասում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ջ.Ա.-ին ձորից (մոտ 400 մ) դուրս են բերել և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:

Ջ.Ա.-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից