Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի 4-րդ նախագահն ընտրված է. Վահե Գրիգորյան

analitik.am

Այսօր՝ հունիսի 18-ին, ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը ԱԺ ամբիոնից խոսեց նաև ՀՀ 4-րդ նախագահի ընտրության մասին՝ հայտարարելով, որ իր համապատասխան մասնագիտական կարծիքը հայտնել է դեռ այն ժամանակ, երբ 4-րդ նախագահն ընտրված չի եղել:

Գրիգորյանի խոսքերով, 4-րդ նախագահին պետք է ընտրեին ՀՀ քաղաքացիները. «Ես դա հիմնավորել եմ ու երբեք հիմնավոր հակափաստարկ չեմ տեսել իմ հիմնավորումների մասով: Հետո ՀՀ նախագահն ընտրվեց ԱԺ-ի կողմից, ընտրությունը ճանաչվեց ԱԺ-ի կողմից, դրանից հետո տեղի են ունեցել լրջագույն իրավաքաղաքական գործընթացներ: Ամենալուրջ գործընթացը եղել է խորհրդարանական մոդելին անցումը 4-րդ նախագահի երդմանակալության պահից: Ինձ՝ որպես ՍԴ անդամի թեկնածուի, չի կարելի հարց ուղղել՝ ճանաչում եմ լեգիտիմությունը, թե՝ ոչ, դա քաղաքական հարցադրում է: Բոլոր նրանք, ովքեր տվայտվում էին իմ քաղաքական հայտարարություններ կատարելու խնդրից, պետք է իմանան, որ չի կարելի ինձ նման հարց տալ, քանի որ պատասխանը լինելու է քաղաքական: Ինձ կարելի է հարցնել՝ արդյո՞ք 4-րդ նախագահն ընտրված է, արդյո՞ք Հայաստանն ունի 4-րդ նախագահ: Դրա պատասանը միանշանակ այո է»:

Գրիգորյանը նշեց, որ կյանքում բազում բաների հետ մարդիկ համաձայն չեն լինում, օրինակ եթե ինքն ընտրվի ՍԴ անդամ, լինելու են որոշումներ, որոնց հետ ինքը համաձայն չի լինելու, սակայն դա չի նշանակում, որ չի ճանաչելու մեծամասնության կողմից կայացված որոշումը:

Նույն շարքից