Հայաստան Քաղաքականություն 

Ես չեմ աշխատել մասնագիտությամբ. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց որպես իրավաբան խոսել Ծառուկյանի մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 18-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ ՔԿ-ն իրավունք չուներ իրեն ծանուցագիր ուղարկելու, նշեց, որ կարող է խոսել իր օրինակի մասին. «Ես երկու անգամ եղել եմ քննչական կոմիտեում, երկու անգամ էլ եղել եմ ԱԺ պատգամավոր: Նույն քննիչն ինձ պատմել է, որ որոշ ժամանակ առաջ իր մոտ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես պատրաստվում եմ նաև դատարան ներկայանալ որպես տուժող Լևոն Երանոսյանի գործով»:

Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա ու չի կարող լինել որևիցե մեկը չի կարող ու չպետք է կանչվի որևիցե վայր. «Եթե ՀՀ վարչապետը գնում է դատարան ու ցուցմունք է տալիս, եթե փոխնախագահը, առաջին նախագահը գնում են քննիչի մոտ ու ցուցմունք են տալիս, մնացած բոլորը պետք է գնան ու գնան»:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ կասի որպես իրավաբան, արդյո՞ք Ծառուկյանն իրավունք է ունեցել չգնալ և փաստաբանի միջոցով պատասխանել, Սիմոնյանը նշեց, որ ինքը քաղաքական գնահատական է տալիս, իսկ որպես իրավաբան չի կարող ասել, քանի որ չի աշխատել մասնագիտությամբ ու շատ հարցերում զերծ է մնում խոսելուց:

Նույն շարքից