Բարի օր Իրավական 

Էլ սենց նուրբ չեմ ասելու. Էտ ո՞ւմ վրա ես մատ թափ տալիս. Լարված իրավիճակ՝ Քոչարյանի գործը քննող դատարանում

analitik.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունները, հենց ինքն էլ շարունակելու է քննել գործը:

Դեռ նիստը նոր էր մեկնարկել, երբ լարված երկխոսություն տեղի ունեցավ Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի և դատավորի միջև: Պողոսյանը ցանկանում էր ինչ-որ բան ասել, սակայն դատավորը թույլ չէր տալիս:

Երկխոսության ընթացքում դատավոր Դանիելյանը դիմեց նաև Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանին՝ տարակուսանք հայտնելով, թե ինչու է վերջինս հրճվում:

Ալումյանն իր հերթին հայտարարեց, որ պետք չէ իր նկատմամբ կիրառել հրճվել բառը. «Առաջին անգամ եմ ասում, մեղմ եմ ասում, նուրբ եմ ասում, մյուս անգամ սենց չեմ ասելու»:

«Պարոն Ալումյան, էտ իմ վրա եք մատ թափ տալի՞ս»,-հայտարարեց դատավոր Դանիելյանը;

Ալումյանը շարունակեց պնդել, որ հաջորդ անգամ այդպես մեղմ չի խոսելու, եթե նման բառեր իր նկատմամբ կիրառվի:

Դատավորը հորդորեց փաստաբաններին նստել՝ հայտարարելով, որ համապատասխան փուլում հնարավորություն կտա խոսելու:

Փաստաբան Ալումյանը նշեց, որ առարկություն ունի դատարանի նկատմամբ ու չի նստելու մինչև առարկությունը չհայտնի: Դատավոր Դանիելյանի և փաստաբան Ալումյանի միջև լարված զրույցը շարունակվեց ևս մի քանի րոպե, արդյունքում դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:

 

Նույն շարքից