Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը չասաց, թե ինչ կաներ, եթե Ռուսաստանի դեսպանը հանդիպեր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

analitik.am

7-րդ գումարման Ազգային ժողովի համար ի սկզբանե որևէ բան որոշված չէ, բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել, կամ փարիսեցիություն անելու տպավորություն թողնել: Գիտեք, որ Իմ քայլը խմբակցությունում դրական վերաբերմունք կա Վահե Գրիգորյանի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրվելու մասին:

Խոսելով Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները կոշտացնում են դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու մասով, Միրզոյանն ասաց, որ Երևանը կոշտ դիրքորոշում ունի բոլորի հանդեպ, ովքեր կփորձեն միջամտել Հայաստանի ներքին գործերին. «Կանկրետ այդ հանդիպման մասին մանրամասներին տեղյակ չեմ, բացի ասվածից»:

Միրզոյանը նշեց, որ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ՌԴ դեսպանի հետ, քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում նաև փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին են խոսել:

Դիտարկմանը, որ կարծես թե խոսակցություններն արդյունք չեն տվել, Միրզոյանն ասաց. «Դե հիմա մարդը մի անգամ հանդիպել ա, մենք էլ չենք ողջունում: Ես չեմ ողջունում: ԱԳՆ-ն նրան կանչել է, ինչ-որ զրույց է եղել, ես մանրամասներին տեղյակ չեմ: Հեռուն գնացող հետևություններ պետք չէ անել»:

Հարցին, թե ի՞նչ կասեր ինքը, եթե ՌԴ դեսպանը հանդիպեր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Միրզոյանը պատասխանեց, որ խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի Հայաստանի քաղաքական դաշտի առանձին ներկայացուցչի հետ, այլ նրա մասին է, որ հանդիպում է լինում մի մարդու հետ, ում նկատմամբ շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այդպիսի հանդիպումը կարող է դիտվել որպես միջամտություն. «Դասական քաղաքական գործչի մասին չենք խոսում, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա նրա հասցեին»:

Նույն շարքից